Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:46 15-11-2023

Մի րոպե, սուս մնա. Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ

ՆԳՆ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության բյուջեն պետք է կտրուկ ավելացնել. ՀՀ-ում կտրուկ ավելացել է թրաֆիքինգի զոհերի թիվը, հատկապես ՆԳՆ-ում, հատկապես ոստիկանների եւ կարմիրբերետավորների շրջանում: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Հայաստանի ոստիկանության հարյուրավոր ծառայողների ենթարկում է աշխատանքային թրաֆիքինգի՝ ստիպելով խախտել օրենքը, ստիպելով կեղծ ցուցմունք գրել: Օրերս մեկ տարի առաջ մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են: Էդ տղերքը երկու ամիս բանտ են նստել եւ դրա պատճառը մեկ ոստիկանի ցուցմունք է եղել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց. «էսքան միլիարդների մեջ մի քանի հարյուր հազար դրամն ի՞նչ է, որ չեք տալիս մի խելքը գլխին մարդու, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանին ասի՝ սրա հետ կարելի է հանդիպել, սրա հետ չի կարելի հանդիպել: Մի անգամ հանդիպել էր թուրք իմամի հետ:

Մի քան հարյուր հազարն ի՞նչ էր, որ չեք հատկացրել մեկին, որ ասի՝ ժողովուրդ, մենք երկիր ենք»:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի քարտեզի վրա դեպի Իրան գնացող սլաքի վրա գրված է նեղուց. «Կառավարությունում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ ասեր՝ ժողովուրդ, Պարսից ծոցի նեղուցի հարցը միջազգային քաղաքական հարց է, չի կարելի այդ նեղուցը կոչել նեղուց, որովհետեւ պարսիկների համար դա սկզբունքային է»:

Կիսատ թողնելով պատգամավորի խոսքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Մանուկյանի խոսափողը, քանի որ ժամանակը սպառվել էր և ընդդիմադիր պատգամավորն իր ելութի ժամանակ սաստեց տեղից խոսող ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով. «Մի րոպե, սուս մնա»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով