Ներքին 2 տարի առաջ - 21:08 14-11-2023

Միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ․ Տիրան Խաչատրյանը՝ ՔՊ-ական պատգամավորի նախագծի մասին

«Կարող է ստացվել իրավիճակ, երբ մարդիկ վաճառեն իրենց սեփականությունները, որպեսզի գումար հավաքեն երեխային բանակից ազատելու համար»,-այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրած օրենքի նախագծին։

«Մարդիկ, որ չեն ունեցել խանգարող հանգամանքներ բանակում ծառայելու համար՝ բավական մեծ գումարներ պետք է վճարեն պարտականությունից խուսափելու համար, դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ իմ պատկերացմամբ։ Եկող սերունդների համար կարող է ստեղծվել իրավիճակ, որ հայրենասիրությունը կարելի է գնել, որովհետև էդ մարդիկ կասեն՝ ինչ-որ պիտի կատարեինք, կատարել ենք»,- ասաց Տիրան խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագիծը թույլ է տալիս նաև վճարել 2․5 մլն դրամ և ծառայել 1 տարի, կամ վճարել 5 մլն դրամ և ծառայել 6 ամիս, վճարել 10 մլն դրամ և ծառայել 1 ամիս:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում