Ներքին 2 տարի առաջ - 14:50 14-11-2023

Ավտովթար՝ Երևանում. վնասվածքներ է ստացել Նոր Նորքի թաղապետը. shamshyan.com

Նոյեմբերի 12-ին Երևանում իրար են բախվել 26-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի և 47-ամյա Տիգրան Ազոյանի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել, սակայն Toyota-ի ուղևոր Տիգրան Տեր-Մարգարյանը, որը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, դեմքի մասում՝ քթի և բերանի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և սկսվել է արյունահոսություն, սակայն թաղապետը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ գերադասելով բուժում ստանալ տան պայմաններում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ տեղեկության՝ Toyota Corolla-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Նոր Նորքի թաղապետին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո