ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու համար. Բերբոք
copy image url

ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու համար. Բերբոք

Արտաքին 1 տարի առաջ - 17:21 13-11-2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար։

Այս մասին Բերբոքն ասել է Բրյուսելում՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Եվրոպական հարթակը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և իրական խաղաղությունը տարածաշրջանում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն Բրյուսելում պետք է քննարկեին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը Երեւանին:

Ամենից շատ դիտված