Երևան +8°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 08:30 13-11-2023

4-րդ գյուղի ծերանոցի տնօրենը գումարներ է յուրացնում, ծերերի հացն է ուտում. պահանջում ենք նրա հրաժարականը. աշխատակիցներ

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն ահազանգում են, որ տնօրեն Խաչիկ Ղազարյանը հաստատության գումարները յուրացնում է:

Իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում, ապա պարգևավճարներ տալիս՝ պայմանով, որ դա կիսելու են իրար մեջ:

«Ում պրեմիաները 100 տոկոսով գրում են, իմացեք, որ նրանցից 50 տոկոսը վերցնում է: Օրինակ՝ պահեստապետ Ա.-ն, պահակ Մ.ն, 4 պահակ են, բայց արդեն 4-5 ամիս է մենակ Մ.-ին է պրեմիա տալիս: Նույն ձև վարորդը, բժիշկ Ա.-ի կինը՝ Ա.-ն, ամեն ամիս իրեն պրեմիա է գրում, 50 տոկոսը բերում տալիս է փոխտնօրեն Կ. Մ.-ին»,- պատմեցին աշխատակիցները:

Նրանց խոսքով՝ տնօրեն Խաչիկ Ղազարյանը նաև ծերերի համար նախատեսված սնունդն է յուրացնում.

«Իր ծնունդի օրը 15 կիլո խոզի միս, 15 կիլո գառան միս վերցրեց, 30 հոգու համար սեղան գցեց: Նույնը հոկտեմբերի 27-ին, միս են դուրս գրել, խորոված են արել, կերել-խմել ու հարբել են: Իրենց ամենօրյա պերերիվը ծերերի հաշվին է՝ խորտիկներ, տապականեր, տոլմաներ: Ինքն ու իր տեղակալները նստում, ուտում-խմում են: Եկած օրվանից ծերերի հացն է ուտում...»:

Թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցների խոսքով՝ ապօրինություններն այսքանով չեն ավարտվում.

«Մոտ 50 արցախցի կա հիմա ծերանոցում, նրանց թոշակները ստանում, դնում է սեյֆում, էդ թոշակի փողով ծառ են առնում տնկում, իրենց ո՞վ է նման իրավունք տվել, որ ծերի փողը ծախսեն բարեգործության վրա: Էդ փողերով նաև Խչոյի ծնունդն են արել, փոխտնօրեն Մ.-ն է 30.000 դրամ վերցրել, տեսնողներ են եղել...»:

Թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակցները իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում.

«Խաչիկը զգում է, որ իր ապօրինությունների մասին պատրաստվում ենք բարձրաձայնել, սկսել է իր համար «վտանգ» ներկայացնողներին հերթով աշխատանքից ազատել: Մի քանիսին արդեն ազատել է, մյուսներին լսացրել է: Ով էլ չի համաձայնում դիմում գրել, գլխին սարքում են, ծերերի համար նախատեսված իրերից գցում են դարակները, հետո ասում՝ գողացել եք: Ինքը ծերի հացն է գողանում ուտում, բայց աշխատողներին է գող անվանում:

Իրավապահները թող մտնեն ծերանոց ու սկսեն ստուգումները, փաստաթղթերը նայեն, աշխատողներին ու ծերերին հարցաքննեն... Եթե մի շաբաթվա ընթացքում նրան աշխատանքից չազատեն, ապա աշխատողներով գործադուլ կանենք..»:

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրինությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները բողոքում են հաստատության տնօրեն Խաչիկ Ղազարյանից: Նրանք մոտ 2 ամիս առաջ էլ ահազանգել էին, որ տնօրենն աշխատակիցներին վիրավորում է.

«Կոշիկիս քիթը լպստելու եք. անբարոյականի պիտակ կկպցնեմ»,- մեզ հետ զրույցում ասել էին Թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները:

Ձայնագրությունն ավելի ուշ

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է