Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:18 13-11-2023

Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի վթարի հետևանքով 2 երեխաների վիճակը ծանր է, մյուս 2-ինը՝ միջին ծանրության

Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի վթարի հետևանքով «Գյումրի» ԲԿ տեղափոխվածները դուրս են գրվել, իսկ մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։

Արդեն հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի՝ Ամասիայի վարչական տարածքում՝ «Արփի լիճ» տանող ճանապարհին, որի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, 4 երեխա տեղափոխվել է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը Գյումրիի բժշկական կենտրոն:

Oragir.News-ը տվյալ բուժհաստատություններից հետաքրքրվել է վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։

Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին. «16.50-17.05 րոպեն ընկած հատվածում ՃՏՊ-ի հետևանքով Գյումրի բժշկական տեղափոխվել մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 3 քաղաքացի՝ 2 կին և 1տղամարդ։ Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտություններ, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել, դուրս են գրվել, բայց տեղամասի բժշկի հետ կապի մեջ ենք»,- փոխանցեցին «Գյումրի»ԲԿ-ից։

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից էլ փոխանցում են, որ իրենց բուժհիմնարկ տեղափոխված 4 երեխաները հոսպիտալացվել են։ Երկուսի վիճակը ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության է։

«Երեխաները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով՝ գանգուղեղային տրավմա, սալջարդ, կոտրվածքներ։Հիվանդանոց տեղափոխված երեխաներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրությանի»,- փոխանցեցին Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից։

Բուժհիմնարկից փոխանցեցին նաև, որ կառավարելի է իրավիճակը, այս պահին անհրաժեշտություն չկա երեխաներին Երևանի հիվանդանոցներ տեղափոխելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան