Արտաքին 2 տարի առաջ - 08:04 13-11-2023

Անկարան բացառում է Վաշինգտոնի հետ համաձայնության գալու հնարավորությունը, եթե նա Գազան Իսրայելի մաս է համարում

Գազայի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է: Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին Էր Ռիյադից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ակտիվանա, Ամերիկան է, որն իր ազդեցությունն ունի Իսրայելի վրա։ Գազան պաղեստինցի ժողովրդի հողն է։

Ամերիկան պետք է ընդունի դա։ Եթե Բայդենը մոտեցում ունի, որ Գազան պաղեստինցիների հող չէ, այլ օկուպացիոն վերաբնակիչների կամ Իսրայելի հողն է, ապա մեր պայմանավորվածությունն անհնար է»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ չի զանգահարելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Գազայի իրավիճակի մասին խոսելու, քանի որ Թուրքիան «Մերձավոր Արևելքի առանցքային երկիր է»։

«Այստեղ (Թուրքիա) եկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կարծում եմ՝ հիմա մեզ կընդունի Բայդենը։ Ինձ համար խելամիտ չէր լինի զանգահարել Բայդենին։ Միայն մենք չենք ասում, որ առանցքային երկիր ենք Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և մեր տարածաշրջանում»,- նշել է նա։

Էրդողանը հավելել է, որ այդ աշխարհագրության մեջ հնարավոր չէ նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես գալ՝ շրջանցելով Թուրքիան: Նրա խոսքով՝ Անկարան լուծում ունի բոլոր ճգնաժամային տարածաշրջանների համար, «դեղատոմսեր, որոնք լիովին զերծ են ՀԱՄԱՍ-իստական դիսկուրսներից»:

«Թուրքիան այն երկիրն է, որը խնդրի լուծման ամենաիրական առաջարկներն է անում։ Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում