Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 11-11-2023

Արման Բաբաջանյանի և Արցախի պետնախարարի հայտարարություններն իրար հակասում են․ նրանցից մեկը ստում է

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մոտ 1 ամիս առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով արցախցի պատգամավորներին, աղմկահարույց հայտարարություն էր արել․

«Արցախից դուրս գալուց 4-5 օր առաջ իրենց տները վաճառել են պետությոանը, էդ փողերը վերջին պահին ով ինչպես կարողացել է վերցրել է պետական միջոցներից, սեպտեմբեր ամսվա Հայաստանի փոխանցած գումարներից։ Պետական մեքենաներ են սեփականաշնորհել, որպեսզի որպես սեփական անշարժ գույք տեղափոխեն Հայաստան։ Ահա թե մենք ում հետ գործ ունենք։»

Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը Արցախի Հանրային հեռոստաընկերության եթերում երեկ հերքել է այդ տեղեկությունները, ապա հավելել․

«Այդպիսի կեղծ տեղեկությունները շատ հեշտ ստուգվող տեղեկություններ են, այդ անշարժ և շարժական գույքի գործողությունները պետք է երևային բազաներում, բանկային հաշվետվություններում։ Մենք բազմիցս կոչ ենք արել նման տեղեկություն ունեցողներին, որ դիմեն իրավապահ մարմինների։ Սակայն, տեսնելով որ չկա հաղորդում հնարավոր հանցանքների մասին, հանրապետության նախագահի անունից գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ստուգվեն այդ տեղեկատվությունները, և եթե լինեն օրենսդրական խախտումներ՝ պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Ստացվում է, որ պաշտոնյաներից մեկն ինֆորմացիային լիարժեք չտիրապետելով՝ կեղծ հայտարարություն է արել, ստել է։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել 2 գործիչների հետ, սակայն, թե՜ Արման Բաբաջանյանը, թե՜ Արթուր Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան