Արտաքին 2 տարի առաջ - 18:18 10-11-2023

Հունգարիայի վարչապետը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով բանակցություններին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Եվրամիության և Կիևի միջև Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Օրբանի խոսքով՝ Ուկրաինան բոլոր առումներով պատրաստ չէ նրան, որ կարելի լինի խոսել ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների մասին։ Նա նշել է, որ այս հարցում Բուդապեշտի դիրքորոշումը հստակ է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է բանակցություններ սկսել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ։ ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են Բրյուսելի դիրքորոշման վերաբերյալ որոշում կայացնել դեկտեմբերի կեսերին, սակայն նման որոշման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 պետությունների համաձայնությունը։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ