Ուղիղ եթեր
Երևանի խաչմերուկներից ևս մեկում տեսանկարահանող սարք է տեղադրվել. ՃՈ
copy image url

Երևանի խաչմերուկներից ևս մեկում տեսանկարահանող սարք է տեղադրվել. ՃՈ

Ներքին 1 տարի առաջ - 15:57 09-11-2023
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: