Թույլտվություն չենք տրամադրել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ
copy image url

Թույլտվություն չենք տրամադրել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ

Ներքին 1 տարի առաջ - 19:42 06-11-2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»,-ասվում է հաղորդագրությունում: