Երևան +14°
Ներքին 5 ամիս առաջ - 08:40 06-11-2023

Փաշինյանի փիարը երեխաներից կարևոր է․ թիվ 122 դպրոցի տխուր ճակատագիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ սեփական վարկանիշն իր համար ամեն ինչից կարևոր է, իսկ այն չկորցնելու համար պատրաստ է ամեն ինչի։ Թվում էր Փաշինյանը նման մոտեցում պետք է ցուցաբերեր միայն քաղաքական հարցերում, սակայն, պարզվում է, որ նրա փիարվելու ցանկությունը երբեմն սահմաններ չի ճանաչում։

Oրերս Oragir.News-ի խմբագրություն են դիմել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի մի խումբ ծնողներ՝ դժգոհելով, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իրենց դպրոցի վերակառուցումն ավարտվել է, նոր շենքը պատրաստ է, սակայն առ այս պահը չեն կարողանում տեղափոխվել այնտեղ, իսկ ուսումնական պրոցեսը շարունակում է ընթանալ նույն փողոցում գտնվող թիվ 131 հիմական դպրոցում՝ երկրորդ հերթով։ Նրանց խոսքով՝ երեխաների համար չափազանց դժվար է երկրորդ հերթով դասի հաճախել, իսկ դասերից հետո, որոնք ավարտվում են ժամը 19։15-ին, վերադառնալ տուն և պատրաստվել հաջորդ օրվա դասերին։

Բացի այդ մեզ ահազանգած ծնողները նշեցին, որ իսկզբանե դպրոցի վերակառուցումը պետք է ավարտվեր այս տարվա մարտին, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոր շենքը պատրաստ կլինի սեպտեմբերին, իսկ սեպտեմբերի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր դպրոց, անձամբ հանձնարարել է, որ նոյեմբերի 1-ից երեխաները պետք է հաճախեն նոր դպրոց։ Ծնողները մեզ վստահեցրեցին, որ տևական ժամանակ է ինչ շինարարական աշխատանքները ավարտել են, աշնանային արձակուրդների օրերին գնացել են նոր դպրոց և մաքրել են դասասենյակները, բայց մինչև այժմ չեն կարողանում տեղափոխվել այնտեղ։

Լավատեղյակ ծնողներից մեկի խոսքով՝ դպրոցի բացումը հետաձգվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի բացմանը պետք է անձամբ ներկա գտնվի, շփումներ ունենա աշակերտների և ուսուցիչների հետ, սակայն Հայաստանի վարչապետը վերջին շրջանում շատ մեծ զբաղվածություն ունի և դպրոց այցելելու համար ժամանակ չի գտնում։ Միևնույն ժամանակ կառավարությունից դպրոցի տնօրենությանը արգելել են տեղափոխվել նոր դպրոց, քանի դեռ Փաշինյանի այցի օրը չի հստակեցվել։

Այսպիսով՝ Հայաստանի վարչապետը հերթական անգամ ապացուցում է, որ իր փիարվելու ցանկությունն ամեն ինչից վեր է և դրա համար պատրաստ է ամիսներով անհարմարություն պատճառել անգամ դպրոցական երեխաներին։ Ինչ վերաբերում է կրթության որակին, որը երկրորդ հերթով անցկացվող դասերի պատճառով զգալիորեն տուժել է, Նիկոլ Փաշինյանին առհասարակ չի անհանգստացնում, քանի որ, որակյալ կրթություն ստացած աշակերտները հետագայում դժվար թե որևէ պարագայում իր օգտին քվեարկեն։

Ստորև ներկայացնում ենք նաև դպրոցում նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, որ դպրոցում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն լիովին պատրաստ է։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից