Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 08:10 06-11-2023

Թող խելոք մնային, լկտիություն չանեին, քաղբանտարկյալ չէին դառնա. հարցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած թիմի անդամները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե 2018 թվականից սկսած Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չկան։ Փաշինյանի թիմի անդամները նաև հայտարարում են, որ բոլոր այն անձինք, որոնք հանրության և փորձագիտական շրջանակների կողմից անվանվում են որպես քաղբանտարկյալներ, իրականում քաղբանտարկյալներ չեն, և պատասխանատվության են ենթարկվում ոչ թե իրենց քաղաքական հայացքների, այլ տարբեր ժամանակներում իրենց կողմից կատարված հանցանքների համար։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։

Հարցված քաղաքացիներից մեկն ասաց, որ քաղբանտարկյալներ Հայաստանում կան, և առանց դրա ուղղակի չի լինում, և նշեց, որ այս պահին միայն մեկ քաղբանտարկյալի անուն է հիշում.

«Օրինակ «Հանրային Ձայն»-ից Արտակ Գալստյանն ու իր թիմակիցները»։

Մի տղամարդ էլ մեր հարցին պատասխանեց, ասելով՝ քաղբանտարկյալներ չունենք.

«Թող խելոք մնան, լկտի չպահեն իրենց, չձերբակալվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում