Ներքին 2 տարի առաջ - 10:10 03-11-2023

Երեխաս ամբողջությամբ կապտած էր ռումբերի ու մեզ կորցնելու վախից․ արցախցի

«Երբ հնչեց առաջին պայթյունը, ես Արցախի հանրային ռադիոյում ուղիղ եթեր էի հեռարձակում։ Փոքր աղջիկս դպրոցում էր․․․ րոպեներ անց դպրոցում էի, բայց երեխաս չկար։ Շուրջ 3 ժամ՝ ռումբերի պայթյունների տակ, գործընկերներիս հետ միասին վազում էինք քաղաքի մի նկուղից մյուսը։ Ուղեղս ամբողջությամբ մթագնել էր, ոչ մեկին զանգել հնարավոր չէր ու հանկարծ զանգ անծանոթ համարից․

«Երեխան ինձ հետ է»։ Աղջկաս համադասարանցու մայրն էր, ով այդ պահին իր երեխայի հետ տարել էր նաև իմ Աննային։ Երեխաս ամբողջությամբ կապտած էր՝ ռումբերի ու մեզ կորցնելու վախից»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է բռնի տեղահանված Կարինե Հայրապետյանը։

Կարինեն մեկն էր այն կանանցից, որը 2020 թվականին մինչև վերջին օրը չլքեց Արցախը։ Երեխաներին ուղարկեց հարազատների մոտ, իսկ ինքը զօրուգիշեր աշխատեց, որպեսզի Արցախի հանրային ռադիոն հնչի, նաև՝ ամուսինը դիրքերից եթե Աստծո կամոք իջնի, ինքը դիմավորի։ Այսօր Կարինեի բռնագաղթած բազմանդամ ընտանիքը վարձով բնակվում է Արտաշատում։ Անհանգստանում է Աննայի համար, ով դեռևս չի հաղթահարել տագնապը և անընդհատ վատ երազներ է տեսնում։

«Աննայիս հետ այսօր դպրոցում հոգեբաններ են աշխատում, սակայն երեխայի մոտ դեռևս տագնապի զգացողություն կա։ Ամեն գիշեր խնդրում է իր հետ քնել, բռնել ձեռքը ամուր ու բաց չթողնել, իսկ մենք, մենք չնայած կենցաղային բազում դժվարություններին՝ փորձում ենք նոր կյանք սկսել։ Ապրել է պետք․․․»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան