Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 23:20 02-11-2023

Արցախցի Արման Ավանեսյանը կմասնակցի Երևանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը

Մարտական ամբոյի Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը նախապատրաստվում է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախից բռնի տեղահանությունից հետո Արմանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ Հայաստանում է։ Armsport.am-ին տված հարցազրույցում, ասել է՝ թեև սկզբնական շրջանում մարզավիճակի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այս ընթացքում հասցրել է հնարավորինս լավ նախապատրաստվել։

«Աշխատել եմ բացթողումներիս վրա, ուսումնամարզական հավաքն էլ բավականին արդյունավետ է անցնում։ Կարծում եմ՝ բավականին լավ ենք պատրաստ աշխարհի առաջնությանը։ Սպասելիքները մեծ են։ Մեզնից կախված ամեն ինչ առավելագույնս կանենք։ Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Արման Ավանեսյանը։

Թե ինչ հոգեվիճակում է տեղափոխվել Հայաստան՝ Արմանը նախընտրում է լռել, թեև խոստովանում է՝ իրավիճակը շատ ցավալի ու ծանր է իր համար։ Եվրոպայի գործող չեմպիոնի խոսքով՝ այն, որ մեր երկրում նմանօրինակ մեծ մասշտաբի մրցման է մասնակցելու, շատ պատասխանատու է․

«Շատ լուրջ ենք տրամադրված ու մեծ պատասխանատվությամբ։ Այն, որ Երևանում է անցկացվելու մրցաշարը, իր դրական ու բացասական կողմերն ունի։ Մեզնից է կախված, թե որքանով կկարողանանք այդ լարվածությունն ու պատասխանատվությունը ճիշտ օգտագործել։ Պետք է փորձենք տան պատերը հօգուտ մեզ օգտագործել։ Մեր երկրպագուների աջակցությունն, անկասկած, դրականորեն կազդի ու կօգնի մեզ այդ հարցում»,- ասել է Արման Ավանեսյանը։

Նախորդ տարի հայ մարզիկը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ այս տարի արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։ Արմանը հույս է հայտնել՝ Եվորպայի վերջին առաջնությունում բավականին լուրջ մրցակիցների արգելքները հաղթահարելուց և չեմպիոնությունը նվաճելուց հետո՝ աշխարհի առաջնությանը ևս հաջող մասնակցություն կունենա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը