Արտաքին 2 տարի առաջ - 14:18 02-11-2023

Պեսկովը համոզված է՝ Ուկրաինան հաղթանակի հեռանկար չունի.

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է՝ Կիևը հաղթանակի հեռանկար չունի: Այս մասին Պեսկովն ասել է՝ մեկնաբանելով ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կիևի ռեժիմը վաղուց պետք էր հասկանար, որ նույնիսկ մարտի դաշտում Կիևի ռեժիմի հաղթանակի որևէ հեռանկարի մասին խոսելն անհեթեթ է։ Որքան շուտ Կիևի ռեժիմը դա հասկանա, այնքան շուտ որոշ հեռանկարներ կբացվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ի բրիտանական հրատարակության համար իր հոդվածում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտությունը «մտել է փակուղի», և չպետք է ճակատում երկու կողմից ակնկալել բեկումներ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին