Ներքին 2 տարի առաջ - 13:47 02-11-2023

Քաղաքացիները կարող են առցանց հարթակում սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել. Փաշինյան

Մենք որոշել ենք սուբվենցիոն ծրագրերը որոշելիս ներգրավել նաեւ քաղաքացիներին, ծրագրային որոշակի շրջանակներում քաղաքացիները կարող են էլեկտրոնային հարթակների միջոցով առաջարկել, որ եկեք հաջորդ տարի մեր քաղաքում իրականացնել այսինչ ծրագիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարության նիստում ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով 2024-ի բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե քաղաքացիները այդ ծրագրին հավանություն են տալիս, այդ դեպքում կառավարությունն առնվազն 80 տոկոս ֆինանսավորում է քաղաքացիների կողմից որոշված ծրագիրը: Սա չի նշանակում, որ հին համակարգը էլի չկա: Պարզապես մենք նոր բաղադրիչ ենք մտցնում, եւ քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց նախագծերն առաջ մղել: Այստեղ կարեւորն այն է, որ ունենանք առցանց պատշաճ հարթակներ, որպեսզի վստահելի պրոցեսներ տեղի ունենան:

Մենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ 4 համայնքում ունենք հավաստիացում, որ այդպիսի վստահելի առցանց հրթակներ ունենք՝ Աշտարակ, Աբովյան, Արմավիր, ջերմուկ: Սա փորձնական ծրագիր է եւ 2024-ի բյուջեի շրջանակներում միջոցները նախատեսել ենք: Այնպես որ, այդ համայնքների բնակիչներն արդեն կարող են մտածել նախաձեռնությունների մասին»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում