Արտաքին 2 տարի առաջ - 19:35 01-11-2023

Իսրայելը և նրա կողմնակիցները պատասխանատվություն են կրելու պատերազմի մասշտաբների ընդլայնման համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա Իսրայելը և նրա կողմնակիցները պատասխանատվություն կկրեն պատերազմի շրջանակների ընդլայնման համար։ Իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աբդոլլահիանն ասել է Անկարայում՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը Գազայի պատերազմի սրումը կանխելու համար շարունակում է իր դաշնակիցների և բարեկամների հետ ջանքեր գործադրել։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահն առաջարկել է Պաղեստինի հարցով հանդիպում անցկացնել իսլամական և արաբական երկրների ղեկավարների հետ։

«Եթե ցեղասպանությունը և խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա տարածաշրջանը շատ մոտ է մեծ և կարևոր որոշում կայացնելուն»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ե Եթե պատերազմն անհապաղ չդադարեցվի և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների վրա համատեղ հարձակումները շարունակվեն, հետևանքները լուրջ կլինեն, և պատերազմողներն անկասկած չեն կարողանա դրանք հաղթահարել։

Նա միևնույն ժամանակ կոչ է արել բոյկոտել իսրայելական արտադրանքը։ «Մենք աջակցում ենք ցանկացած քաղաքական նախաձեռնության, որը կանխում է պատերազմի տարածումը և երաշխավորում Պաղեստինի ժողովրդի իրական իրավունքները»:

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկերոջ հրավերով շուտով կայցելի Թուրքիա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա