Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:38 31-10-2023

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի ղեկավարին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին։

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը և մասնավորապես Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և նախարարության երկարամյա արդյունավետ փոխգործակցությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը ամփոփել են ընթացիկ ծրագրերը, խոսել գույքագրված խնդիրներից և նախանշել հետագա անելիքները։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծման գործընթացը։

Ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը:

Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։

Վերլուծության արդյունքներով նպատակահարմար է համարվել, որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողություն հնարավոր չէ ներկայիս պահպանություն իրականացնող աշխատակիցների սակավ թվակազմով, քանի որ ծառայողների խնդիրը ոչ միայն oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման, այլև կանխման, կանխարգելման ապահովումն է, որը հնարավոր է միայն շուրջօրյա հերթապահության պարագայում։

Ուստի, նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով՝ 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Քննարկվել են ծառայության գործարկման ընթացքում համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:

Քննարկվել է Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպում-քննարկումները և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված պայմանագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում