Ներքին 2 տարի առաջ - 22:56 30-10-2023

Անի Եղիազարյանը շատ լավ էր աշխատում, դրա համար էլ հանեցին. նախկին փոխնախարար

«Անի Եղիազարյանը շատ լավ աշխատանք կատարեց, դրա համար էլ հանեցին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու որոշմանը։

Նարինե Թուխիկյանը նախքան փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը, այդ ժամանակ Անի Եղիազարյանը զբաղեցնում էր վերջինիս տեղակալի պաշտոնը։ Ուստի Թուխիկյանը շատ լավ էր ճանաչում Անի Եղիազարյանին, թե որպես մարդ, թե որպես մասնագետ:

«Ես ամբողջապես չգիտեմ, թե ով է այս գործի դրդիչը եղել, ենթադրություններ ունեմ, որ չեմ բարձրաձայնի. համապատասխան վարչություններից մեկը, որը զբաղվում է թանգարանային և ոչ միայն հարցերով: Կարծում եմ այդտեղից է եղել, բայց շատ ափսոսում եմ, որ տիկին նախարարը չի փորձել խորանալ այդ հարցի մեջ, որովհետև երևի գլուխը այնքան խառն է այդ հսկա սուպերնախարարության մեջ, որ ինչ-որ մի թանգարանի ինչ-որ մի տնօրենի հարցում պիտի վստահություն ունենա իր տեղակալի առումով, տեղակալն էլ՝ երևի վարչության։ Այդպես մեկը մյուսի վրա գցելով:

Բայց սա նախանձ, անհանդուրժողականություն է նախաձեռնող, ազատամիտ, ստեղծարար մարդկանց նկատմամբ: Իրենք անտաղանդ, չկայացած են, բայց պատսպարվում են հանրային ծառայողի փրկարար հովանոցի տակ, որովհետև այդ մարդկանց պատասխանատվության կանչելը շատ դժվար է: Գիտեք, եթե հանրային ծառայող ես, ապա շատ բարդ է այդ մարդկանց ազատել աշխատանքից... Այսինքն նրանք այդ փուլերով անցնում են, ստանում են այդ կարգավիճակը, որպեսզի հետո ոչ թե ի նպաստ աշխատանքներ կատարեն, այլ ինչպես հիմա տեսնում ենք, որպեսզի դավեր նյութեն. գուցե մարդ ունեն, որին ուզում են այնտեղ նշանակեն տնօրեն»,- շեշտեց Նարինե Թուխիկյանը, ապա առանց չակերտներ բացելու, ինչ-որ բան ակնարկելով հիշեցրեց, որ հիմա թանգարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

Ինչ իմանաս, այնքան բաներ են մեր իրականության մեջ կատարվում, որ ինչ ասես, որ մտքովդ չի անցնում: Բայց իհարկե սրիկայություն են արել, շատ մեծ սրիկայություն և վստահ եմ, որ նաև շատ մեծ սխալներ են գործել իրավական առումով, որովհետև տնօրենին և որևէ մեկին այդպես աշխատանքից ազատել հնարավոր չէ: Օրենքում հստակ նշված է, որ պետք է նկատողություններ ունենա, այն էլ տարվա մեջ մի քանի անգամ: Այսնքն՝ առանց առաջին նկատողությունը տալու, դու մարդուն իրավունք չունես հանելու:
Եթե Անին որոշի դատարան դիմել, վստահ եմ, որ ինքը կշահի դատը: Այնպես որ տիկին նախարարուհին լավ կանի ուսումնասիրի, մի հատ ներքին քննություն անցկացնի, տեսնի, թե այդ ով էր, որ բզբզեց... Իմ տպավորությամբ վարչության ներսում է, ինչ-որ բան եղել»,- ասաց Թուխիկյանը:

Ճշտող հարցին՝ այս ընթացքում կապի մեջ եղե՞լ է Անի Եղիազարյանի հետ, արդյոք նման խոսակցություններ եղե՞լ են, թե՞ կատարվածն անակնկալ է եղել իր համար, նախկին փոխնախարարը պատասխանեց.

«Ես շաբաթ օրը իմացա, շատ մեծ անակնկալ էր: Ինքն արտերկրում էր և թումանյանական թեմայով ահռելի աշխատանք էր կատարել:
Չի կարելի լավ, ազնիվ աշխատողների հետ այդպես վարվել, իսկ այդպես կարող են վարվել միայն փոքրիկ մարդիկ՝ մարդուկները, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, որոնք չար են, որոնք նախանձ են: Այստեղ կարող է կոռուպցիոն բան էլ լինել, գուցե ինչ-որ մեկը կա, որին ուզում են դասավորած լինել...Գուցե այդ գծով տեղակալն էլ չգիտի, թե ինչ է կատարվում»:

Ամփոփելով զրույցը Նարինե Թուխիկյանն ասաց.

«Սա մեր ընդհանուր կառավարման որակի մասին է խոսում։ Այդպիսի մասնագետի հետ այսպես չեն վարվում»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան