Ներքին 2 տարի առաջ - 22:44 30-10-2023

Երևանի և մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան, Մայիսի 9-ի, Գ.Նժդեհի, Մանթաշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Կողբ գյուղի մի հատվածի և Հաղարծին գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Գյումրի-2 ԳԲԿ-ի գազատարների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա», «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և Գյումրի-2 ԳԲԿ-ից սնվող այլ կազմակերպությունների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից