Ներքին 2 տարի առաջ - 09:31 30-10-2023

Նուբարաշենի խճուղում 68-ամյա վարորդը Nissan-ը ավտոշուկայում վաճառելուց հետո գնորդի հետ վթարի է ենթարկվել. կան վիրավորներ. shamshyan.com 

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «ավտոբուսի պարկ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Ժիրայր Ա.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ավետիք Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով դեպի Նուբարաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 07-ին, իսկ Nissan-ի վարորդը վերադառնալիս է եղել ավտոշուկայից, որտեղ վաճառել էր Nissan-ը և գնորդներից ժողովրդի լեզվով ասած «բեհ»-ը վերցրել էր, սակայն վթարից հետո գնորդները չգիտեին թե ինչ են անելու:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին