Ներքին 2 տարի առաջ - 22:30 28-10-2023

Գյուղ-գյուղ հանձնեցին Արցախը, մեր տարիներով ստեղծածը խլեցին մեզնից. բռնի տեղահանված

«Սա ենք զիջում, որ էս փրկենք, էն փրկենք... էդպես էլ չհասկացանք, թե ինչ փրկության մասին է խոսքը, երբ ամեն զիջելուց հետո, թուրքն ավելի լկտի է դարձել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից բռնի տեղահանված Մարիետա Բազյանը։

47-ամյա կինը եղբոր ընտանիքի հետ արդեն 1 ամիս է ապաստանել է Գյումրիում։

«Գյուղում անասնապահությամբ ու հողագործությամբ էինք զբաղվում, մինչև սեպտեմբերի 19-ը մեզ համար ապրում էինք։
Էս վերջին պատերազմը, որը տեսանք սեպտեմբերի 19-ին, ոչ մի ձև նման չէր 44-օրյա պատերազմին։ Մենք մեր տնից մի կերպ դուրս եկանք, մեծ դժվարությամբ հասանք Ստեփանակերտ, իսկ Ստեփանակերտից էլ հասել ենք Երևան։
Գյուղ-գյուղ հանձնեցին Արցախը, մեր տարիներով ստեղծածը խլեցին մեզնից»,-պատմում է արցախցի կինը։

Տիկին Մարիետան ասում է՝ ճիշտ է թուրքի ձեռքից ազատվել են, բայց Հայաստանում էլ իրենց համար ապագան շատ մշուշոտ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում