copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:00 27-10-2023

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 18։30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Բովեր» կոչվող հանդամասում քաղաքացին և իր ընկերը մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) և Գ. Ա․-ին (ծնված 2007 թ․) և տեղափոխել Նոյեմբերյան քաղաք: