Ներքին 2 տարի առաջ - 10:10 27-10-2023

Պայթյունի հետևանքով վիրավորված ամուսինները կորցրել էին իրենց որդուն. արցախցի բժիշկ

«Պատերազմի դաժան օրերն ինձ մոտ ասոցացվում են վատ հիշողություններով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ, ուրոլոգ Մարատ Հարությունյանը, ով Արցախը լքող վերջին բնակիչներից մեկն էր։

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ հակառակորդը հայտնեց իր հնարած 4 զոհի պատմությունը, արդեն հասկանալի էր, որ սա ոչ թե հերթական սադրանք էր, այլ նոր պատերազմի սկիզբ, ինչը ժամերի ընթացքում պիտի պայթեր․․․ Ես չսխալվեցի, առաջին պայթյունից րոպեներ անց, մենք սկսեցինք վիրավորներ ընդունել։ Շատ ծնողների պես ես ևս ժամեր հետո կարողացա գտնել իմ երեխաներին՝ տարբեր նկուղներում պատսպարված։ Բայց, ինչպես պարզվեց, դա ամենադաժան փորձությունը չէր, որ արցախցիներս հաղթահարում էինք՝ սկսած 2016-ից․․․

Երբ մեկօրյա պատերազմը թվում էր, թե ավարտվեց, մեզ՝ բժիշկներիս համար սկսվեց մի նոր անբացատրելի մղձավանջ՝ բենզալցակայանի պայթյունը, որն իմ կյանքի ամենադաժան օրը պիտի դառնար: Անտանելի մի տեսարան բացվեց մեր աչքի առաջ։ Ընդամենը 1 ժամ հետո հիվանդանոցի ողջ սրահը լեփ-լեցուն էր տարբեր աստիճանի այրվածքներով պատված մարդկանցով, ովքեր պարզապես անճանաչելի էին: Բոլորը ցավի մեջ գալարվում էին, իսկ մի զույգ՝ կին և ամուսին, չնայած մեր անընդմեջ իրականացվող հակաշոկային միջոցառումներին, չէին հանգստանում։ Չէի հասկանում, էլ ինչ կարող եմ անել, որպեսզի նրանց ցավը փոքր-ինչ մեղմեմ։ Պարզվեց, որ նրանց ցավը ավելի խորն էր, քան ես էի կարծում։ Նրանք պայթյունի պահին կորցրել էին իրենց որդուն։ Ես ինձ կորցրել էի բոլոր առումներով։ Դա իմ կյանքի ամենադաժան ու անմոռանալի դեպքն է, որն անջնջելի հետք է թողել հիշողությանս մեջ»։

Կոչումով, հոգով, Հիպոկրատի երդմանը հավատարիմ արցախցի բժիշկների մեծ մասն այսօր աշխատանքի են անցել ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ Մարատ Հարությունյանը ևս շուտով կհամալրի Էրեբունի ԲԿ-ի փորձառու բժիշկների շարքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից