Ներքին 2 տարի առաջ - 19:56 26-10-2023

Նարեկ Մալյանին թողել են կալանքի տակ, քանի որ նա կարող է «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ստացել է Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին․

«Ստացա վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին։ Իմ բերած ոչ մի փաստարկ չի ընդունել՝ բացի մեկից։ Ընդունել է միայն իմ այն պնդումը, որ Մալյանի փախուստի ռիսկը բացակայում է։

Բայց, միևնույն է, Մալյանին թողել է կալանքի տակ, քանի որ նա կարող է «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»։ Այս դատողության հիմքում դրել է ձերբակալման արձանագրության մեջ Մալյանի կատարած գրառումը. «Լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու». այս խոսքը մեկնաբանվել է որպես «ենթադրյալ հանցանքը կրկին կատարելու հայտարարություն»։

Այսինքն՝ հերիք չի՝ սեպտեմբերի 19-ի լայվում Մալյանի ասած խոսքը, մինչև բուն դատը, գնահատվել է որպես հանցանք (դա փարիսեցիաբար քողարկելով «ենթադրյալ» բառով), դեռ մի հատ էլ նշված գրառումը ներկայացվել է որպես նոր հանցանք գործելու մտադրություն։

Էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի հակափաստարկ չի բերվել ոչ ծանր «ենթադրյալ» հանցանքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ կիրառելու մասին մեր հիմնավորումների կապակցությամբ։
Հե՜յ գիդի իրավաբանություն։ Հե՜յ գիդի ժամանակներ։

ՀԳ. Հիշեցնեմ, որ վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի՝ նույնքան «հիմնավոր» որոշման հիման վրա էր լուսահոգի Արմեն Գրիգորյանը 2022 թվին պահվում փակի տակ, երբ տեղի ունեցավ հուլիսի 15-ի ողբերգությունը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի