Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:28 26-10-2023

Արցախցիներին տրվում է փախստականի կարգավիճակ. Մինասյան

Կառավարության այսօրվա որոշմամբ օրենքի ուժով բռնի տեղահանված հայրենակիցներին տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հենց փախստականի կարգավիճակն է, և այնուհետև արդեն նրանց սոցիալական երաշխիքները և հետագա անելիքները պայմանավորված են լինելու հենց այդ հստակեցված կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ արցախցիները կարող են այստեղ որպես փախստականներ բնակարաններ ստանալ, նախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, Կառավարության ձեռնարկած միջոցառումները շարունակվելու են, բայց նաև, ինչպես երեկ ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարեց, մեր քաղաքացիները, որոնք կցանկական, կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ փախստականի կարգավիճակ ստանալը դե ֆակտո կարգավիճակի իրավաբանորեն ամրագրումն է, որը հնարավորություն է ստեղծում թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ միջազգային ատյաններում ներկայացուցչություն ապահովող մեր Կառավարության ներկայացուցիչներին՝ հստակ կարգավիճակով դիմել համապատասխան ատյաններ և պահանջատիրական հայցերով հենց որպես փախստական ներկայացնել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը