Մամուլ 2 տարի առաջ - 07:33 26-10-2023

Հա­մա­կար­գա­յին առու­մով խնդիր­նե­րին լուծում չի տրվում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում կոչ է արել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ «ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»: Միևնույն ժամանակ, նա նշել է, թե իր կառավարությունն «ամեն ինչ անում է»: Ասել, թե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի անում, մեղմ ասած, անազնիվ կլինի:

Բայց, ինչպես փորձագետներն են նշում, հիմնականում գործ ունենք ընթացիկ, «տվյալ պահի» քայլերի հետ: Այսինքն, հեռանկարային ծրագրեր մշակված չեն, չկա որևէ հայեցակարգ, համակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում: Արդյունքում, գնալով խորանում է անորոշությունը արցախցիների շրջանում, և արդեն իսկ 10 հազարից ավելի արցախցի լքել է Հայաստանը:

Այս օրերին բավական շատ է քննարկվում այն հարցը, որ բռնի տեղահանված արցախցիները կենսաթոշակ, նպաստ կամ աշխատավարձ չեն կարող ստանալ, քանի որ, ըստ պաշտոնական պատճառաբանության, «Հայաստանի կառավարությունն արցախցիներին վճարելու իրավասություն չունի»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոսքը ՀՀ կապույտ անձնագիր ունեցող մեր հայրենակիցների մասին է: Զուտ իրավական տեսանկյունից՝ եթե նրանք պետք է վճարվեն Արցախի պետբյուջեից, ապա, այս դեպքում էլ, մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը չի կատարել ամսական վճարումը, ինչը թույլ կտար ԱՀ վտարանդի կառավարությանը կատարել վճարումներ: Փոխարենը որոշվել է նոյեմբերդեկտեմբեր ամիսներին 50 հազարական դրամ տրամադրել, որը կարող է «փոխարինել» արցախցիների չստացած աշխատավարձերին, նպաստներին կամ թոշակներին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսպիսով կառավարությունը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ իր «համաձայնությունն» է հայտնում ԱՀ լուծարմանը, երկրորդ՝ արցախցիներին տրվող այդ գումարները համարում է մեծ լավություն: Զուգահեռ, մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում ակտիվորեն քննարկվում է արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցը, որի պարագայում կլինեն համապատասխան վճարումներ: Ճիշտ է, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոշվել է արցախցիներին տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, բայց այս դեպքում էլ «բանալի բառը» ժամանակավորն է: Այսինքն, վերջնարդյունքում դարձյալ համակարգային առումով խնդիրներին լուծում չի տրվում. իշխանությունները «փիառվում» են, արցախցիների խնդիրներն ու անորոշությունները՝ մնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում