Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:04 25-10-2023

Դիվանագիտական կոռեկտության խնդիր է առաջանում․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեդվեդևի հայտարարությունների մասին

Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ, իհարկե, անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Մեդվեդևի՝ իր հասցեին արված հայտարարություններին։

«Ես դրան, եթե չեմ սխալվում, որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ որ ասել եմ, որովհետեւ ես այդ թեմաներին անդրադարձ ունեցել եմ: Ակնհայտ է, որ ձեր նշած փաստերը առնվազն հարցեր են առաջացնում, այդ հարցերի պատասխանները պետք է գտնեմ: Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ իհարկե, անձնական հարթության խննդիր էլ է առաջացնում, որովհետեւ անհասկանալի է նման ձեւակերպումը, նման խոսակցությունը եւ նման դիրքը այն մարդկանց համար, ովքեր իրար հետ բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասել է նա: