Ներքին 2 տարի առաջ - 19:20 25-10-2023

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակվում է համագործակցությունը

Համագործակցությունը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակում է արձանագրել նորանոր հաջողություններ՝ այս անգամ շնորհիվ Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի։

Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ցուցադրվել է Յամագուչի Յոշիտակայի «Սամուրայ կատուն» ֆիլմը, որը ոչ միայն համախմբել է կինոյի սիրահարներին, այլև ծառայել որպես կամուրջ՝ ամրապնդելու երկու ազգերի միջև միջմշակութային համագործակցությունը, խթանելու փոխըմբռնումը և մեկ անգամ ևս ընդգծելու ճապոնական մշակույթի հարստությունը:

Միջոցառումը ներկաներին հնարավորություն է ընձեռել վայելելու ճապոնական կինոյի գեղեցկությունը՝ ծանոթանալով դրա բազմազանությանը և յուրահատկությանը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է․

«Ֆիլմերը մեզ հնարավորություն են տալիս ավելի լայն պատկերացում կազմել ժողովրդի արժեքների և ավանդույթների մասին։

Ուրախ եմ տեսնել, որ ամեն տարի ավելի շատ մարդիկ են միանում մեզ՝ վայելելու ճապոնական ֆիլմերը: Որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան՝ աշխատում եմ շատ հայկական ֆիլմեր դիտել, թեև ինձ համար դժվար է ամբողջությամբ ըմբռնել ֆիլմերի բովանդակությունը։ Սակայն դիտելով դրանք՝ ես ծանոթանում եմ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, սոցիալական և պատմական արժեքներին»:

Ընդգծելով միջոցառման կարևորությունը` մարզպետ Արարատ Գրիգորյանը նշել է․

«Ֆիլմերը համընդհանուր լեզու են, որոնք ունեն սահմանները, լեզուներն ու տարբերությունները հաղթահարելու ուշագրավ կարողություն։ Երբ մենք դիտում ենք արտասահմանյան ֆիլմեր, մենք մտովի տեղափոխվում ենք այդ երկիր, ծանոթանում նրա կյանքի, փորձառությունների, ավանդույթների և արժեքների հետ՝ դառնալով այդ պատմության մի մասնիկը: Մենք աշխարհը տեսնում ենք նրանց աչքերով, թեկուզ կարճ ժամանակով»:

Կողմերը հույս են հայտնել, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով հայ հանդիսատեսին ծանոթանալու դասական և ժամանակակից ճապոնական ֆիլմերի ընտրանուն:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media