Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:06 25-10-2023

Արդեն 24 ժամ է «Հրապարակի» կայքը չի աշխատում․ առաջարկում եմ հերոսներն ինքնաբացահայտվեն․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Արդեն 24 ժամ է «Հրապարակի» կայքը չի աշխատում։ Երեկ ողջ օրը փորձել ենք խնդիրը կարգավորել։ Անգամ սերվեր ենք փոխել։ Գիշերը մեկ ժամով կարգավորվել է, իսկ առավոտյան նոր թափով է շարունակվել հարձակումը՝ շատ ավելի մեծաթիվ, քան երեկ էր։ Մենք հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ։ Բայց ես առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվեն։ Ինչպես են տեռորիստական ակտերից հետո տեռորն իրականացրած կազմակերպություններն իրենց վրա վերցնում տեռորի պատասխանատվությունը եւ պահանջներ առաջ քաշում՝ ուղղված զոհին։ Դա ճիշտ կլինի նաեւ այն առումով, որ եթե չեք բացահայտվում եւ մենք չենք հասկանում, թե ինչ եք մեզնից ուզում, ապա անգամ մեծ ցանկության դեպքում այդ պահանջները չենք կարող գուշակել-կատարել․․․Մեծ հաշվով, իհարկե, հասկանալի է, թե որտեղից են «աճում» սրա ոտքերը, բայց ավելի կոնկրետացրեք, որ իմանանք ժողովրդավարության մասին զօրուգիշեր խոսողները մեզնից ինչ են ուզում․․․»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ