Ներքին 2 տարի առաջ - 11:07 24-10-2023

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ է հայտրարվել

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի փորձ ունեցող անձինք:

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքէջի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնում` https://anau.am/documents/:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահի անունով, որը պարունակում է նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ) երկու լուսանկար` 3x4 չափսի,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) քաղվածք աշխատանքային գրքույկից,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (դիմողի ցանկությամբ),

ժ) ՀԱԱՀ զարգացման հայեցակարգ/հավակնորդի գործունեության ծրագիր։

Մրցույթին մասնակցելու համար դիմումի փաթեթը (բոլոր փաստաթղթերը համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրած) ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե` Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 105 սենյակ) 2023 թ. հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), ժամը՝ 10:00 -ից 16:00-ն:

Փոստային առաքման դեպքում փաթեթը պետք է լինի փակ և չխաթարված կնիքով։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանին (հեռախոս՝ +37477417740, էլեկտրոնային փոստի հասցե՝ n․[email protected]):

Մրցույթը տեղի է ունենալու 2023 թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը՝ 14։00-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (հասցե` Երևան, Տերյան 74):

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում