Ներքին 2 տարի առաջ - 10:19 24-10-2023

Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններին ու քննիչներին Մարզպետ Կ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01:30-ին մինչ 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրազենից կրակելու միջոցով վնասել է իր տան դիմաց կայանված ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 հատ որսորդական ողորկափող հրազենի կոտորակներ, իսկ ավտոմեքենայից հեռու հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրազենի փամփուշտի խիցկոնտենիեռ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից:

Ոստիկանները հայտնաբերել են Հրաչ Մ.-ին և հանցագործության գործիք հրազենը, ապա նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին