Մամուլ 2 տարի առաջ - 08:27 24-10-2023

Իշխանությունների հերթական ֆարսը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունները որոշել են դատավորների հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին կարիքավորների հետ, երբ 2-3 հազար դրամով բարձրացրին թոշակը, իսկ նպաստները կտրեցին։ Դատավորների պարագայում խոսքը հավելավճարների մասին է։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջին ատյանի եւ վարչական դատարանի դատավորների համար հավելավճար է սահմանվել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։ Առաջին հայացքից թվում է, թե սա դատավորների աշխատավարձի 60 տոկոս բարձրացում է, սակայն մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին աշխատելու դեպքում դատավորներին հավելավճար չեն տալու։

Նշենք, որ հատկապես քրեականի դատավորներն են հաճախ ստիպված լինում արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատել, երբ մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի, ձերբակալության միջնորդություններ կամ բողոքներ են քննում, խուզարկության եւ օպերատիվ աշխատանքների թույլտվություններ են տալիս։ Դատավորներից մեկը մեզ ասաց, որ արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատելու դեպքում հավելավճարն ամսական հասել է մինչեւ 300 հազար դրամի, եւ սա բավականին շոշափելի ստիմուլ է եղել, հիմա, փաստորեն, զրկվելու են այդ գումարից: Մյուս կողմից, ըստ դատավորի, իրավունքի տեսանկյունից խնդիր կա՝ ի՞նչ է նշանակում՝ կիրակի օրն աշխատել եւ դրա դիմաց չվարձատրվել։ Այսինքն՝ ստացվում է, որ հերթական անգամ իշխանությունները շոու են բեմադրում, թե աշխատավարձ են բարձրացրել, որպեսզի Փաշինյանն իր հերթական ասուլիսում ասելու բան ունենա, սակայն դատավորների վարձատրությունն իրականում չի փոխվում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ