Հրշեջները մարել են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը
copy image url

Հրշեջները մարել են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը

Ներքին 1 տարի առաջ - 23:11 23-10-2023
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։34-ին։ Մոտ 400-500 քմ տարածքում այրվել է կենցաղային աղբ։