Երևան +14°
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 13:55 23-10-2023

Բայդենը և Նաթանյահուն քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը` ամփոփելով բանակցությունների արդյունքները։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են իրադարձություններն Իսրայելում և Գազայի հատվածում»,- նշել են Սպիտակ տանը։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ Բայդենը ողջունել է մարդասիրական օգնության երկու շարասյուների ուղարկումը, որոնք հատել են Գազայի հետ սահմանը, պարենը բաշխվում է կարիքավոր պաղեստինցիներին։ «Ղեկավարները հաստատել են, որ այս կարևոր օգնության առաքումը Գազա կշարունակվի»,- հավելել են Սպիտակ տանը:

Նշվում է, որ Բայդենը երախտագիտություն է հայտնել Իսրայելին երկու ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին ազատելու շարունակական ջանքերը։

Բայդենն ու Նաթանյահուն պայմանավորվել են պահպանել սերտ շփումները։