Իսրայելի հյուսիսում գտնվող Ցիպորեն գյուղի տարածքում Լիբանանի տարածքից մի քանի հակատանկային հրթիռներ են արձակվել։ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանում է կրակով այն վայրում, որտեղից արձակվել է գնդակոծությունը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջերս ահաբեկիչները մի քանի հակատանկային հրթիռներ են արձակել Ցիպորեն շրջանի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կրակով են պատասխանում Լիբանանում կրակոցների աղբյուրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։