ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», - գրել է Պոլյանսկին՝ շեշտելով, որ խոսքը հերթական նիստի մասին է, որը նախատեսված էր ավելի վաղ։