«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը խստորեն քննադատում է Բաքվի «հակագաղութարարական» երեսպաշտությունը
copy image url

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը խստորեն քննադատում է Բաքվի «հակագաղութարարական» երեսպաշտությունը

Ներքին 1 տարի առաջ - 22:28 20-10-2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ խստորեն քննադատել է Բաքվի «հակագաղութարարական» երեսպաշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից նկատվում է քննադատության աճ քաղաքակիրթ պետությունների նկատմամբ՝ անցյալի գաղութարարության պատճառաբանությամբ, ինչը զավեշտալի է, եթե մի թռուցիկ հայացք նետենք իր հարյուրամյա պատմության ընթացքում ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և ընթացիկ գործընթացների վրա։ Առնվազն երեք անգամ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ հայ տարրը ռասայական և կրոնական հիմքով ենթարկվել է ամենաբիրտ խտրականության՝ սպանդի, թալանի, բռնի տեղահանության և հայրենազրկման։ Համաշխարհային «մարդասիրության» աղավնի ներկայացող Ադրբեջանի զոհն են դարձել 1918թ․ Բաքվում կոտորված 30 հազար հայերը, 1988-1992թթ․ բռնի տեղահանված կես միլիոնից ավել հայեր ամբողջ Ադրբեջանից, 2020-2023թթ․ ընթացքում ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ամենաիսկական էթնիկ զտման։

«Գաղութատիրության դեմ պայքարող ազգերի պահանջները» միջազգային հարթակներում բարձրացնելու հայտ է ներկայացնում մի պետություն, որը 10 ամիս սովամահության եզրին պահեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, մի պետություն, որն ուղիղ մեկ ամիս առաջ դարձավ 13 երեխայի մահվան պատճառ, մի պետություն, որը պլանավորված էթնիկ զտում իրականացրեց՝ ցեղասպանության բոլոր հատկանիշների ուղեկցությամբ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ համաշխարհային երեսպաշտության փայլուն դրսևորում։

Ադրբեջանն աշխարհի հետ կառուցողական երկխոսության փոխարեն ստանձնել է տարածաշրջանում փորձառու ջեբկիրի դերը՝ հմուտ հնարքներով սեփականացնելով, օրինակ, Նիզամիին՝ իրանական գրականությունից, Դավիթ Գարեջայի վանքը՝ վրացական մշակույթից, ամբողջ հայկական քրիստոնեական մշակույթը՝ Արցախից և Հայաստանից՝ ֆիզիկապես ոչնչացնելով այն ամենը, ինչ հնարավոր է, խեղելով և դիմազրկելով մնացյալը, և, այս ամենով հանդերձ, իր վրա վերցնելով այլ պետություններին քաղաքակրթության դասեր և անցյալի համար ամոթանքներ տալու հանձնառությունը:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է համաշխարհային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի այս հուսահատ փորձը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հաղթահարել երիտասարդ պետություն լինելու անխուսափելի բարդույթը, խուսափել սեփական մարդատյաց քաղաքականությունն այլ պետություններին վերագրելուց և փորձել կառուցողական երկխոսության միջոցով մոտենալ մարդասիրության եզրերին»։

Ամենից շատ դիտված

21:57 Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. հրամանատարի բացահայտումը. տեսանյութ
10:02 Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը
16:38 Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
12:05 Վարդան Ղուկասյանը վերադառնալու է. հայտարարություն
12:14 Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր․ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին
12:56 Գուցե հաքերները «Հայաստան» դաշինքի էջը կոտրել են․ Էդգար Ղազարյանը չի ուզում հավատալ աչքի տեսածին 
16:29 Շատ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վանաձորցիներ
18:16 Պադավապետությունը՝ ընդդեմ հասարակության. Փաշինյանի ավտոշարասյունը կաթվածահար է արել երթևեկությունը
11:45 Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել
11:17 Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է. Դավիթ Վարդանյան