Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:38 20-10-2023

Շրջակա միջավայրի նախարար ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրենի ղեկավարած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրեն Գարեթ Զահեր-Բիլի ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, միջազգային քաղաքականության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ Ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ Դիանա Հարությունյանը և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը։

Հանդիպման մեկնարկին նախարարը կրկին անդրադարձել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու կառույցների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և խոսել դրանց շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ և մեկնարկող մի շարք ծրագրեր և մասնավորապես անդրադարձել Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է 2017թ.-ից Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) համակարգման ներքո՝ նպատակ ունենալով կրճատել շենքային ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումները, որը համահունչ է ինչպես երկրի էներգետիկ անկախության նպատակին և Փարիզյան համաձայնգրով Հայաստանի վերցրած հանձնառություններին։

«Հայաստանի Հանրապետությունում շենքերի ոլորտն էներգիայի ամենամեծ սպառողներից է և որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ շենքերի ոլորտը կլիմայի փոփոխության մեղմման գերակա առաջնահերթություններից է։ Պետության կողմից կարևորվում է էներգաարդյունավետության բարձրացումը ինչպես էներգետիկ անվտանգության բարձրացման, էներգետիկ աղքատության մակարդակի նվազեցման այնպես էլ սոցիալական խոցելիության հաղթահարման տեսանկյունից: Ծրագրի շնորհիվ՝ ջերմաարդիականացվել են մեծաթիվ բնակելի շենքեր ՀՀ մարզերում՝ նպաստելով մարզաբնակ սոցիալապես խոցելի խմբերի էներգետիկ աղքատության հաղթահարմանը»,-նշել է նախարարը։

Հաշվի առնելով այս և ծրագրի այլ բաղադրիչներ՝ ծրագիրը շարունակում է գտնվել ՀՀ Կառավարության՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունների շարքում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր ջանքեր՝ ծրագրի անխափան ընթացքի և շարունակականության ապահովման համար։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին