copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:15 20-10-2023

Վանաձորում մարդատար գազելը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Մարզի բնակիչ՝ 41-ամյա Պավլիկ Ա.-ն իր վարած «ԳԱԶ 322132» մակնիշի մարդատար գազելով Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ՝ 12-ամյա Մանե Հ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վարդորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Երեխան փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: