Ներքին 3 տարի առաջ - 16:30 19-10-2023

Գարշահոտ առնետի նման հանձնվեց․ Tik tok-ում Բակո Սահակյանին վարկաբեկող անձը չի պատժվել

Տիկտոկյան a.s.a0606 օգտատերը ատելության խոսք և զրրպարտություն է տարածել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին, որը Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգվել և ներկայում գտնվում է ադրբեջանական բանտում։

Տիկտոկյան օգտատերը մասնավորապես նշում է․
«Ամենազորեղ և ամենակարող Բակո Սահակյանն իր ձեռքի տակ ունեցած ողջ գաղտնի ինֆորմացիայով գարշահոտ առնետի նման հանձնվեց Ադրբեջանի ոստիկանությանը»։

Oragir.News-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե արդյոք նշված տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ։
«Համացանցի ուսումնասիրություն որպես այդպիսին չենք անում, նման լիազորություն չունենք, բայց եթե կա նման դեպք, թող հաղորդում ներկայացնեն, քննություն իրականացնենք»,- պատասխանեցին ՔԿ-ից։
Դատախազությունից էլ խնդրեցին, որ գրավոր հարցում ուղարկենք, որին կից ներկայացնենք նաև տեսանյութի հղումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ