Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 19-10-2023

Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի. Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Թել Ավիվում հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են «տարածաշրջանում բռնության հետագա սրացումից խուսափելու անհրաժեշտությունը»։

«Վարչապետը և նախագահ Հերցոգն ընդգծել են տարածաշրջանում բռնության հետագա սրացումից խուսափելու հրատապ անհրաժեշտությունը։ Նրանք պայմանավորվել են շարունակել միասին աշխատել այդ նպատակով»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Սունակը Իսրայելի նախագահին ասել է, որ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը կարևոր խնդիր է։

«Պաղեստինցիները ՀԱՄԱՍ-ի արածի զոհն են: Կարևոր է, որ մենք շարունակենք ապահովել հումանիտար հասանելիությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը «միջազգային իրավունքի համաձայն ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Վարչապետը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա օգնության հոսքը դեպի Գազա։ Նա անկեղծ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հետագա առաջընթաց գրանցել կենսական նշանակություն ունեցող սննդամթերքի, ջրի և դեղորայքի մատակարարման գործում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի