Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 09:20 19-10-2023

Ոտքից գլուխ համերգ ենք. անցորդները՝ Սնուփ Դոգի համերգի մասին

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի պատճառով Սնուփ Դոգի (Snoop Dogg)՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվեց։

Նրա մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1,8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, ևս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն:

Ամերիկացի ռեփերի պրոդյուսերն ասել է, որ երգիչը հետաձգված համերգը կտա այն ժամանակ, երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ սպասո՞ւմ են Սնուփ Դոգի համերգին, թե՞ ոչ։

Հարցվածներից և ոչ ոք մեր հարցին դրական պատասխան չտվեց։

Նրանցից մեկն ասաց, որ առհասարակ Սնուփ Դոգի երգերը չի լսում, գերադասում է լսել միայն հայկական երգեր։

Մի կին էլ մեր հարցին պատասխանեց այսպես. «Ոտիքց գլուխ համերգ ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան