Ներքին 3 տարի առաջ - 18:26 18-10-2023

Նախանշվել են հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցությանն ուղղված նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի և Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկ Կրտսերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և որպես երկու երկրների միջմշակութային համագործակցության օրինակ՝ ընդգծել է 2022 թվականին Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում համատեղ ցուցադրության իրականացումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Դրենց թանգարանի տնօրենին՝ Հայաստանի պատմության թանգարանի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ արձանագրելով այն փաստը, որ հանրային քվեարկության արդյունքում այդ ցուցահանդեսը ճանաչվել է Նիդերլանդների տարվա լավագույն ցուցադրություն և արժանացել առաջին մրցանակի:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած մշակութային համագործակցությունը կլինի շարունակական, և երկու պետությունների միջև միջմշակութային կապերն ավելի կամրապնդվեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:

ԿԳՄՍ նախարարը Դրենց թանգարանի տնօրենին առաջարկել է դիտարկել նաև հնարավոր համագործակցությունը՝ թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպման ուղղություններով:

Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը նույնպես կարևորել է հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցության զարգացանն ուղղված քայլերը և ընդգծել մատնանշած նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: Թանգարանի տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախանշված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:

Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում և շնորհակալություն հայտնել արդյունավետ քննարկման համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում