Նաթանյահուն արմատական է տրամադրված, սակայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ձգտում են կանխել Իրանի հետ առճակառումը
copy image url

Նաթանյահուն արմատական է տրամադրված, սակայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ձգտում են կանխել Իրանի հետ առճակառումը

Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 18-10-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երեկ երեկոյան Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի նկատմամբ օդային հարձակում է իրականացվել, որի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նախնական տվյալներով գերազնցում է 800-ը։ Հիվանդանոցը միևնույն ժամանակ խաղաղ բնակչության համար ծառայել է որպես ապաստարան, որն էլ հանգեցրել է նման մեծ թվով զոհերի ու վիրավորների։

Արաբական լրատվամիջոցները հարձակման համար մեղադրում են Իսրայելի իշխանություններին, մինչդեռ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է հերքել այդ մեղադրանքները՝ նշելով, որ պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։

Արտերկրում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալեդ Մեշալը մուսուլմաններին կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատների առջև։ Այսօր արդեն մի շարք իսլամադավան երկրներում տեղի են ունեցել բազամահազարանոց ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանը նշեց, որ հարձակման իրականացման վերաբերյալ բոլոր վարկածներն էլ քննության ենթակա են։ Նրա խոսքով՝ այս պատերազմն ընթանում է ամենադաժան խաղի կանոններով․

«Մենք այս 10 օրվա ընթացքում ինչպես Իսրայելի, այնպես էլ ՀԱՄԱՍ-ի կողմից տեսել ենք ցեղասպան քաղաքականություն։ Պատերազմող երկու կողմն էլ աչքի է ընկնում իր դաժանությամբ, ուստի ես ոչ մի վարկած չեմ բացառում։ Ցավոք սրտի չեմ էլ հավատում, որ անաչառ քննություն կարող է տեղի ունենալ՝ պարզելու համար, թե ում հրթիռն է խոցել այդ հիվանդանոցը, որտեղ գտնվում էին այդ անզեն և անօգնական մարդիկ»։

Դիտարկմանը, թե արևմտյան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ ռազմական գործողություններում Իրանի ներգրավվածության վերաբերյալ ապացույցներ չկան արդյո՞ք վկայում են այն մասին, որ Իսրայելը և նրա դաշնակիցները փորձում են կանխել Իրանի հետ բախումը, քանի որ չեն կարողանա դիմագրավել վերջինիս՝ մեր զրուցակիցը պատասխանեց․

«Իսրայելի գործող իշխանությունը շատ արմատական տրամադրություններ ունի և խոսում է երկարատև պատերազմի մասին՝ հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր թիրախների ցանկում պետք է լինի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հատկապես ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը Իրանի մասնակցության շուրջ ապացույցների բացակայության վերաբերյալ հայտարարություններով նպատակ են հետապնդում լոկալիզացնել պատերազմի հետևանքները՝ այսինքն ամեն ինչ անել Իսրայելի և Իրանի ուղիղ առճակատումը կանխելու համար»։

Մեր հարցին, թե ներկայումս ո՞ր երկրների շահերից է բխում, որ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի՝ Սուրենյանցը պատասխանեց, որ դա դժվար է հստակեցնել, քանի որ այս զարգացումները տեղի են ունենում աշխարհի տուրբուլենտության հետևանքով, իսկ միջազգային դերակատարների շահերը փոփոխական են։ «Ցավոք սրտի կոնֆլիկտը մեծանում է՝ և՜ խորքային, և՜ աշխարհագրական իմաստով, որովհետև աշխարհը տուրբուլենտ ու զսպող մեխանիզմները չեն աշխատում»,- կարծում է նա։

Հարցին, թե այս պատերազմը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այն հղի է շատ մեծ ռիսկերով։ Նրա համոզմամբ՝ այս պատերազմը ՀՀ-ի համար շատ մեծ գլխացավանք է, եթե նույնիսկ դրանում Իրանի ուղղակի մասնակցությունը չլինի։

«Այս պատերազմը միջազգային հանրության ուշադրությունը բացի Ուկրաինայից սևեռում է նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության վրա, և մենք՝ մեր խնդիրների հետ միասին, հայտնվում ենք միջազգային լուսանցքում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ավելի անպաշտպան է դառնում և միայնակ է մնում ադրբեջանա-թուրքական ագրեսիային դեմ հանդիման»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր