Ներքին Միտք 3 տարի առաջ - 09:04 18-10-2023

Որքան էլ ձեզ համոզեն` Նիկոլն ու պետությունը նույն բանը չեն․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Գումար հավաքելիս առաջինը սփյուռքին են դիմում, այդ ընթացքում, իմիջայլոց, պետական բյուջեից 6 մլն. դոլար տալիս համերգի համար, բայց սփյուռքից Արցախի հայերի կարիքները հոգալու համար գումար ուզում:

Միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտության դեպքում դարձյալ սփյուռքին են դիմում:
Երկրում պակասող մասնագետների դեպքում էլ:

Պատերազմի դեպքում նաև սփյուռքին են դիմում` հայրենիքը պաշտպանելու համար,
Բայց հենց գալիս է արածների համար պատասխան տալու ժամանակը, նեղվում են, որ իրենց մուտքը որևէ շենք արգելվում է, բայց իրենք արգելում են սփյուռքահայերի մուտքը Հայաստան, նրանց ասում, որ խոսելու իրավունք չունեն:

Նորից եմ կրկնում` Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը պետք չէ շփոթել պետությունը պաշտպանելու հետ: Դուք ընդամենը ծառայում եք մի բռնապետի: Որքան էլ ձեզ համոզեն` Նիկոլն ու պետությունը նույն բանը չեն»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան