Ներքին 2 տարի առաջ - 23:14 17-10-2023

Արայիկ Հարությունյանն մասնակցել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ոլորտի ներկայացուցիչներ, կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտները, հյուրեր:

Միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողները աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողությունը: Հաղթողներին պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական պարգևը հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ։ Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուսանողների համար․ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ։ Լավագույն սովորողների համար. «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի