Ներքին 2 տարի առաջ - 14:49 17-10-2023

Պաղեստինյան անկլավի կարգավիճակը «գլոբալ հարց» կլինի քննարկումների համար․ Իսրայելի բանակի խոսնակ

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ծրագրված ցամաքային գործողությունից հետո պաղեստինյան անկլավի կարգավիճակը «գլոբալ հարց» կլինի քննարկումների համար։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ցամաքային գործողությունից հետո բանակը նախատեսում է մնալ ու կառավարել Գազայի հատվածը, կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է․

«Մենք ունենք խաղավերջի բոլոր տեսակները»։

Առանց մանրամասները բացելու նա հայտնել է, որ զինվորականները գործողության պլան են ներկայացրել կառավարություն։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների կողմից զոհվել է առնվազն 2 հազար 750, վիրավորվել՝ մոտ 10 հազար մարդ, իսրայելական կողմից՝ համապատասխանաբար 1400 և 3 հազար 700 մարդ: «Համաս»-ը հայտարարում է, որ 200 իսրայելցու է պատանդառել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին