Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:27 16-10-2023

Հայերի շրջանում վիրավոր չկա, բայց վախը մեծ է. Տեր Տիրայր քահանա Հովակիմյան

Մարդկանց պետք է տարհանեին, որովհետև արդեն սթրեսի մեջ էին, ամեն օր հրթիռների ձայներից վախենում են, սակայն ոչ մի լուրջ վնաս հյուսիսում չի եղել,որովհետև իրենց ՀՕՊ-ը շատ լավ է աշխատում։ Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Թել Ավիվ-Երևան չվերթով ժամանած Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը։

«Ընդհանուր առմամբ լարված է, հույս ունենք չի մեծանա լարվածությունը, բայց ոչ մեկ չի կարող երաշխիքներ տալ, թե ինչ կլինի։ Շատ հայեր կան, որ Իսրայելում են...

Իսրայելի ժողովուրդները՝ բնիկները, թե՛ արաբները, թե՛ հրեաները, թե՛ այն հայերը, որոնք այնտեղ են ծնվել, մեծացել, կարծես թե սովոր են այս պատերազմական իրավիճակներին, սակայն այս մեկը մի փոքր այլ է»,- նշեց հեգևոր հովիվը։

Նա նշեց, որ տեղի հայերից ովքեր ցանկություն ունեցել են դուրս գալու, արդեն դիմել են դեսպանատանը, գրանցվել են և բոլոր դիմողները, կարելի է ասել, եկել են այս թռիչքով։

«Հայերի շրջանում ոչ մի քաղաքից վիրավոր չկա, բայց վախը մեծ է»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն ընտանիքին է բերել Հայաստան, և առաջիկա օրերին վերադառնալու է Իսրայել, քանի որ գտնվում է ծառայության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում